Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը …

🇦🇲🇦🇿 Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը դեռ մնում են, այսօր խորհրդարանում ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
🗣 «Մենք առաջարկել ենք լուծել և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը այդ թվում կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, Հայաստանի ինքնիշխանան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան Երասխից Մեղրի, և երկու երկրները հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների մասին», – այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *