⚖️ Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ℹ️ Պարզվել և հիմնավորվել է, որ Ր.Մ․-ն ահաբեկչություն՝ բնակչությանը և դրա առանձին խմբին ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու նպատակով, դիտավորությամբ ձեռք է բերել հանցանք կատարելու համար գործիք և միջոց հանդիսացող՝ դյուրավառ հեղուկով լցված տարաներ և 2026թ. մարտի 6-ին գնալով ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությամբ իր մոտ գտնվող, դյուրավառ հեղուկով տարաները վառել և նետել է ՀՀ ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։
👨⚖️ Նրա նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը): Խափանման միջոց է կիրառվել կալանքը:
[ՀՀ քննչական կոմիտե]
ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվել է։
Թողնել պատասխան