«Արթուր Օսիպյանը հյուծված վիճակում է»․ փաստաբանԱրդեն 14 օր արցախցի Արթուր Օսիպյա…

«Արթուր Օսիպյանը հյուծված վիճակում է»․ փաստաբան
Արդեն 14 օր արցախցի Արթուր Օսիպյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ է։ Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլից դուրս գալու հստակ ժամկետ հնարավոր չէ ասել, քանի որ այն պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծով։ Մասնավորապես, ըստ փաստաբանի՝ Ա․ Օսիպյանը հացադուլ սկսել է վարչապետի կողմից նրա արժանապատվությունը նվաստացնելու հետևանքով և կդադարեցնի, եթե վարչապետը հրապարակային ներողություն խնդրի։
Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը: 
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում պետական մարմինների կողմից ձեռնարկված գործողություններին, փաստաբանի խոսքով, այնքան էլ համարժեք չեն։ Նրա փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկի կողմից ադեկվատ վարքագիծ կլիներ, որ պահման պայմանների հարցում ճիշտ մոտեցում ցուցաբերվեր։ Դ․ Հովհաննիսյանի խոսքով՝ հացադուլ անողների խուցն առանձին է, պայմանները բարվոք չեն, քանի որ գտնվում է կիսանկուղային հարկում։

«Լուսաթափանցելիության, խոնավության առումով խնդիրներ կան, այսպես ասած՝ պատերի վրա մի քանի տեսակի սունկ է աճում։ Միգուցե այլ նկատառումներից ելնելով են այդպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ հացադուլ չանեն, բայց մարդասիրական սկզբունքից ելնելով պիտի հակառակը լիներ, հացադուլ անողների պահման պայմանները պետք է մյուսների պահման պայմաններից չտարբերվի»

,- ասում է Դավիթ Հովհաննիսյանը։

«Արթուր Օսիպյանը հյուծված վիճակում է»․ փաստաբան

Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլից դուրս գալու հստակ ժամկետ հնարավոր չէ ասել, քանի որ այն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով