Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս մայիսի…

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս մայիսի 19-ին այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Արթուր Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ Պաշտպանի ներկայացուցիչների հետ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը։
Այդ պատճառով բացակայում է նաև նրա համաձայնությունը՝ քննարկվող հարցին վերաբերող ծավալով անձնական տվյալների հավաքագրման համար։
Հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, և դրա քննությունը կարևոր է նաև համակարգային խնդիրների արձանագրման ու լուծումների որոնման տեսանկյունից, ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավունքների ապահովման վիճակը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով