Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանմա…

‼️ Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանման արգելքը անարդար է եղել:
🗣 «Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
📌 Ապա ՔՊ վարչապետի թեկնածուն հիշեցրեց, որ այս ընտրությունները խաղաղության մասին են, և պետք չէ մոռանալ դրա մասին և կենտրոնանալ «բիբարի խնդրի» վրա: Ի պատասխան քաղաքացիներից մեկն արձագանքեց, որ «և՛ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և՛ բիբարին», ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով