Հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը սխալ քայլ է, քանի որ այն մարդկանց տրամադրում է Եվրասիական տնտեսական միության դեմ։
«Իզվեստիա»-ի լրագրողի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի գյուղմթերքի արտահանման նկատմամբ սահմանափակումներին։«Կարծում եմ՝ դրանք սխալ քայլեր են, որովհետև մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ես, որպես ԵԱՏՄ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյա, դա համարում եմ խնդիր։ Բայց մենք բոլոր խնդիրները կլուծենք»,- ասել է վարչապետը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը ընդունո՞ւմ է գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, մասնավորապես՝ բուսասանիտարական վերահսկողության ոլորտում առկա խնդիրների գոյությունը, Փաշինյանը պատասխանել է, որ առանձին ընկերությունների դեպքում նման խնդիրներ կարող են լինել։
«Առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան, և այդպես է ամենուր, նաև՝ Ռուսաստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ, և շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը»,- նշել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցը դրական մթնոլորտում է անցել։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ի հետ զրույցում։ «Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, …
Թողնել պատասխան