Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուներըՔրիստո…

Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուները
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուների 52%-ը գործազուրկ է, 34 հոգի եկամուտ չունի, 51-ը նաև դրամական միջոց չի հայտարարագրել։
«Հետք»-ն ուսումնասիրել է կուսակցության 82 թեկնածուների հայտարարագրերը։
Կուսակցության վարչապետի թեկնածուն, ցուցակի առաջին համարը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում նա մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի կազմով։
73-ամյա Շիրինյանը աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում որպես բաժնի վարիչ։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ 56 քմ մակերեսով։ Նրա եկամուտը կազմել է 392 հազ. դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չունի։
💰 Թեկնածուներից ամենաշատ եկամուտը հայտարարագրել է ցուցակի 11-րդ համար Սարգիս Հարությունյանը։ Չնայած նա գործազուրկ է՝ նրա ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 10 հազ. դրամ, որը ստացել է բնակարանների վարձակալությունից։
Թեկնածուներից ամենաշատ դրամական միջոցներն է հայտարարագրել ցուցակի 14-րդ համար Գարիկ Դեմիրխանյանը։ Նա հայտարարագրել է 13 մլն 946 հազ. դրամ։
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուները

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուների 52%-ը գործազուրկ է, 34 հոգի եկամուտ չունի, 51-ը նաև դրամական միջոց չի հայտարարագրել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով