«Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմ…

🪧 «Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։
🔸 Ակցիայի ընթացքում ոստիկանի կեղծ հագուստով մասնակիցը «գործ կարեց» «Սարդ մարդու» հագուստին, ապա ձեռնաշղթաներ հագցրեց և տարավ։
📣 «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանը հայտարարեց՝ այս «գործ կարելու» գործողությունը տեսնում են նաև իրականությունում․ «Մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արտուր Օսիպյանին ձերբակալել են․ որևէ պատճառ չկա նրան այսքան ժամանակ պահելու, առավել ևս 14 օր է՝ հացադուլ է անում»։
🗣 Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ ՀՀ-ում էլի կան քաղբանտարկյալներ բացի Արտուր Օսիպյանից, որոնց գործերը տարբեր կերպ «կարվել են»․ «Կեղծվել են որոշ ապացույցներ, մոտարկվել են։ Այս անարդարությանը չէինք կարող չանդրադառնալ։ Հուսով ենք, որ այս ամենը կտարածվի մարդկանց մոտ, բողոքի ալիք կբարձրանա ու հնարավորություն կընձեռնվի, որ այդ մարդը լինի ազատության մեջ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով