Մայիսի 29-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ արցախցիները իրավունք ուն…

🗳⚖️ Մայիսի 29-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ արցախցիները իրավունք ունեն մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Հայտնի էր դարձել, որ Վարչական դատարանը պարտավորեցրել է ընտրողների ցուցակում ընդգրկել երեք արցախցու։ Ըստ որոշման՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով։
🗣 ՆԳՆ-ն բողոքարկել է վճիռները՝ նշելով, որ դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը եւ թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ։ Մինչդեռ Երիցյանի պնդմամբ՝ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։
📣 Հայ ազգային կոնգրեսի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել Վարչական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ՝ նշելով, որ սա ոչ միայն արդարության վերականգնում է, այլև քայլ՝ հասարակության համախմբման և պետականության ամրապնդման ճանապարհին։
📃 ՀԱԿ-ից հայտարարում են, որ իրավունքի իրացման համար անհրաժեշտ է արագորեն դիմել պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ ընտրացուցակներում ներառվելու նպատակով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով