Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան…

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի խումբ ընտրողների տվել է ընտրակաշառք: Կոմիտեն հրապարակել է նաև ձայնագրություններ։ 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցության ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ձերբակալվել են անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով