Կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով հայտ…

‼️ Կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով հայտարարություններ են տարածել «Նոր ուժ» և «Միասնության թևեր» կուսակցությունները:
🔸 «Փաշինյանի և նրա թիմակիցների անհանդուրժող վարքագիծը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, որոնք արտահայտվել են այլ դրվագներում ևս, ընդդիմախոսներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ իրավապահներին տրվող ուղիղ հրահանգները համարում ենք ազատ խոսքը ճնշելուն ուղղված գործելաոճ, որը սպառնում է Հայաստանում ժողովրդավարությանն ու իրավական պետության հեռանկարին»,- ասվում է «Նոր ուժ»-ի հայտարարության մեջ:
🔸 «Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում»,- հայտարարում է «Միասնության թևեր» կուսակցությունը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով