Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղ…

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել։
Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։
Ներկա որոշմամբ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։
Նոր ընդգրկված տարրերն են․
• «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
• «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
• «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
• «Խաբ ու խազ (կաթփոխ)»
• «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
• «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
• «Թաք ծաղկեցավ» երգ
• «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
• «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
• «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
• «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
• «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում
Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։
Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով