Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստ…

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, քանի որ Երևանի կողմից անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի ներկայացվել։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ դա քաղաքական հարց է, և մինչև այս պահը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։
Հայաստանի Հանրապետությունից այլ ցուցումներ կամ որոշումներ չեն ստացվել»,- ասել է Մասադիկովը։
Մասադիկովը նաև անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ ընդգծելով, որ նման որոշումը պետք է ընդունեն Հայաստանի իշխանությունները կամ ժողովուրդը։
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի երկրի ղեկավարությունը կամ ժողովուրդը»,- հայտարարել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով