Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանի ընտրությունը կլինի «պատմականորեն ճիշտ»՝ Մոս…

Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանի ընտրությունը կլինի «պատմականորեն ճիշտ»՝ Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի։
«Մենք հույս ունենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որոնցից հայ ժողովուրդը միշտ օգտվել է, և վստահ եմ՝ կշարունակի օգտվել»,-ասել է Ռյաբկովը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով