«Նուբարաշենում» կալանավորը հացադուլ է հայտարարել՝ չընդունելով առաջադրված մեղադրանքը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարութ Աբրահամյանը քիչ առաջ հացադուլ իրականացնելու դիմում է ներկայացրել վարչակազմին, և նրան տեղափոխել են հացադուլ իրականացնողների խուց: Տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը:
🔻«Հետքին» դիմել է Հ. Աբրահամյանի մայրը՝ Սվետլանա Ազիզյանը: Նա պատմեց, որ որդուն ձերբակալել, ապա կալանավորել են 2026թ. մայիսի 15-ին: Նրա փոխանցմամբ՝ Հարութն անձնագրային հարցերով գնացել է ոստիկանություն, հենց տեղում ձերբակալել են ասելով, որ հետախուզման մեջ է:
❗️Հարութ Աբրահամյանի ձերբակալումն, ապա կալանավորումը կապված է 2026թ. մայիսի 3-ին Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ու դանակահարության հետ: Նրան մեղադրում են ավտոն կայանելու շուրջ ծագած վիճաբանության ու երկու քաղաքացու դանակահարելու համար:

«Իմ որդու մոտ դանակ չի եղել, նմանատիպ առարկա չի եղել: 10-13 հոգով հարձակվել որդուս ծեծել են, հետո երկու շաբաթ անց բռնում են ու ասում, որ մարդ ես դանակահարել: Քննիչը շատ վատ է վարվել որդուս հետ»
,- ասում է Ս. Ազիզյանը:
Թողնել պատասխան