16-րդ օրը հացադուլ իրականացնող Արտուր Օսիպյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ուղերձ է փոխանց…

❗️16-րդ օրը հացադուլ իրականացնող Արտուր Օսիպյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ուղերձ է փոխանցել, որը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը․

🗣 «Ինձ կալանավորելու հիմնական նպատակը այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու եւ նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։
🔸 Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում իրեն հանեն կախաղան։
🔹 Հետեւաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար եւ թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը եւ հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»,- ասված է ուղերձում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով