Դիմակավորված անձինք Մոլդովայի քաղաքացուն «Արմավիր» ՔԿՀ-ից տարել են օդանավակայան,…

Դիմակավորված անձինք Մոլդովայի քաղաքացուն «Արմավիր» ՔԿՀ-ից տարել են օդանավակայան, որպեսզի արտահանձնեն. փաստաբանն ահազանգում է
Մոլդովայի քաղաքացի Ս. Չ.-ին դիմակավորված անձինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից մոտ երկու ժամ առաջ տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի նրան արտահանձնեն Մոլդովայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ այդ երկիր տեղափոխելու նպատակով: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Շահրամանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ս. Չ-ն վարչական դատարանում հայց ունի, ստացել է ապաստան հայցողի կարգավիճակ, հետևաբար, նրա արտահանձնումն անօրինական է:
❗️Փաստաբանն ահազանգել է իրավապահ մարմիններին, որպեսզի թույլ չտան մոլդովացու արտահանձնումը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Անուշ Շահրամանյանին փոխանցել են դատախազության դիրքորոշումն, ըստ որի՝ ապաստանի վարույթն ավարտված է, և անձին արտահանձնելու որևէ իրավական արգելք չկա:
🗣 Փաստաբանն ասում է, որ Դատախազությունը միտումնավոր կամ օրենքի ակնհայտ չիմացության հետևանքով է նման բան հայտարարել:
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով