Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով…

Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է։
Հայերենը մի շարք տարբերակների լեզու է՝ անսահմանորեն հղկված և մշակված հին հայերեն (գրաբար), ոչ պակաս հղկված նոր հայերեն (աշխարհաբար) գրական երկու տարբերակներ՝ արևելյան և արևմտյան, բազմաթիվ հյութեղ բարբառներ և խոսվածքներ, որոնք մեր լեզվի հարստությունն են, և երևանյան խոսակցականը, որը, փաստացիորեն դարձել է նաև համահայկական խոսակցական տարբերակ։
Այս ամբողջական և կուռ համակարգն է, որ, ըստ իս, հայերենը դարձնում է աշխարհի հզորագույն և ամենահարուստ լեզուներից մեկը, ուստի դրա առանձին բաղադրիչներից և ոչ մեկը չի կարող թունոտ, իբր, ծաղրի առարկա դառնալ։
Հումոր, իհարկե, կարելի է անել և հաճախ դա գեղեցիկ է, բայց այ ծաղրը խորը տգիտության հետևանք է՝ հատկապես, երբ ծաղրողն ինքը կարող է խոսքում ունենալ բարբառային բառեր, արտասանական կամ առոգանության հետ կապված առանձնահատկություններ։
#ոսկեղենիկը
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanian

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով