Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրեցին TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային…

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրեցին TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, որը մայիսի 26-ին նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։
Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ստորագրությունն է դնում փաստաթղթի տակ։

«Սիրելի քաղաքացիներ, վայրկյաններ առաջ ձեր աչքի առաջ ես ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ-Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։
Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից նրա՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։
Եվ ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և փաստաթուղթն առաքվել է Հայաստան, և այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի։
Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է Արարատ Միրզոյանը։

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց:
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով