📣 Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արտուր Օսիպյանի մասին
🗣 «Բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին… Հիմա հնարավորություն կունենանք փաստաթղթերին ծանոթանալու, որ հասկանանք, թե տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել՝ մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված: Խնդրի վերաբերյալ ապագայում եմ խոսելու», — ասաց Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Արտուր Օսիպյանը քաղբանտարկյա՞լ է։
📌 ՄԻՊ-ին հարցրին նաև՝ արդյոք իր մանդատի շրջանակում պատրաստվում է խոսել Փաշինյանի հետ, հատկապես որ Օսիպյանն ասել է, որ մինչև ներողություն չխնդրի, հացադուլը չի դադարեցնելու, Մանասյանը պատասխանեց. «ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը: ՄԻՊ-ի գործառույթների մեջ է հացադուլի վարման՝ պետության կողմից ընթացքին հետևելը և անհրաժեշտության դեպքում խախտումներն արձանագրելը»։ |aravot.am|
❗️«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ը Արտուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ 🗣 «Արտուր Օսիպյանի հնչեցրած հարցադրումները և բարձրաձայնված մտահոգությունները, այդ թվում՝ նրա հրապարակային այլ գործողությունները…
Թողնել պատասխան