📃📣 Ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող վարժական հավաքների ծանուցագիր տալ․ ծանուցման համար կա կարգ․ այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ․ Սուրեն Պապիկյան
📌 Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարն ասել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց ծանուցագրեր են տրվում։
❓ Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ՌԴ-ից եկած քաղաքացիներին կարող են ծանուցագրեր ուղարկվել, ասաց․ «Ինչպես կարող եմ բացառել, ՌԴ-ից եկած ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի հանդեպ պարտավորություններ չունի՞», — ասաց նա՝ նշելով, որ նույնը վերաբերում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եկած ՀՀ քաղաքացիներին։
🗣 Նա անդրադարձել է նաև սահմանային կետերում Ռազմական ոստիկանության ներկայության հարցին՝ նշելով, որ կառույցը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։
🔸 Լրատվամիջոցները գրում են, որ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են հաձնվում ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց. Ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում սահմանային կետերում: 💬 «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Գեղամ…
Թողնել պատասխան