Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործո…

🔴 Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ աշխատում է՝ նպատակ ունենալով Հայաստանին օգնել հաղթահարելու Ռուսաստանի կողմից առկա տնտեսական ճնշումները։  
Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Միջազգային առևտրի կենտրոնի կողմից հայ արտահանողների հետ կազմակերպած հանդիպմանը։

«Մենք՝ եվրոպացիներս, ձեռք ձեռքի տված աշխատում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ՝ օգնելու հաղթահարել այն ճնշումը, որը դուք զգում եք այսօր»,-ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից վերջին շրջանում հայկական ապրանքների ներմուծման վրա պարբերաբար կիրառվող սահմանափակումներին։

Նա նշել է, որ քննարկումներ են ընթանում այնպիսի պրակտիկ հարցերի շուրջ, ինչպիսիք են լոգիստիկան, ինչպես նաև այն բոլոր միջոցները, թե ինչպես կարող է Եվրոպական միությունն աջակցել հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանմանը և Եվրոպայում այդ ապրանքների նկատմամբ գայթակղության հնարավորինս մեծացմանը։

«Եվրոպական միությունը չէ, եվրոպական բարեկամները չեն, որ խնդրում են ձեզ ընտրություն կատարել։ Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, մենք չենք ճնշում, մենք օգնում ենք և ցանկանում ենք վստահ լինել, որ աշխարհի ամենաընդարձակ տնտեսական ցանցի՝ Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները շարունակում են աճել և ձեզ (խմբ․՝ Հայաստանին) դարձնում են ապահով»,-ընդգծել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով