Արտուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ այսօր հացադուլի 17-րդ օրն է։ …

❗️Արտուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ այսօր հացադուլի 17-րդ օրն է։ Այս մասին հայտնել է Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը, որն իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցել է երեկ։
🗣 «Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա, և ամեն օր կարող է ինչ-որ վատ բան պատահել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն 14-րդ օրը օրգանիզմը սկսում է գլյուկոզա ստանալ սրտամկանից։ Եվ սա կյանքի համար արդեն լուրջ սպառնալիք է»։
🔸 Պաշտպանը նշել է, որ Օսիպյանը մեղադրվում է 3 ենթադրյալ հանցագործությունների մեջ․ «Առաջինը՝ քարոզարշավին խոչընդոտելը, որը դրսևորվել է Նիկոլ Փաշինյանին ոչ ցանկալի հարցեր ուղղելու եղանակով, սա զարմանալի է, և ժողովուրդը պետք է հասկանա, որ Փաշինյանին հարցեր տալը ուղիղ կապ ունի անազատության հետ։ Երկրորդն այն է, որ նա կատարել է խուլիգանություն՝ հայհոյանքներ հնչեցնելու եղանակով, ինչը եւս ապօրինի է։ Երրորդը՝ բռնության կոչ, որ ֆեյսբուքում գրել է՝ «ողնաշարդ կջարդեմ» «բմբուլներդ քամուն կտամ»,- նշել է պաշտպանը՝ հավելելով՝․
🔹 «Բա Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր «սատկացնում է», «կզացնում է», ով է իմանում՝ սպառնում է, ինչ է անում։ Նրան կարելի է, Օսիպյանին չի՞ կարելի։ Թե՞ ՀՀ-ում միայն վարչապետը իրավունք ունի քաղաքական իմաստով «կզացնի» կամ «սատկացնի», իսկ Օսիպյանը [չի կարող] քաղաքական առումով «ողնաշար ջարդի» կամ «բմբուլներ քամուն տա»»։
Կարդալ ավելին
📣 Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արտուր Օսիպյանի մասին 🗣 «Բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին……

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով