Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական …

Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պայմաններում
Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Ակնկալում եմ սկսել ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես այսօր պայմանավորվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- X-ի իր էջում գրել է Կոսը։

Նա ընդգծել է, որ Եվրոպան աջակցում է Հայաստանին։

«Եվրոպան համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող տնտեսական ճնշումների պայմաններում»,- նշել է ԵՄ հանձնակատարը։

Կոսի խոսքով՝ Եվրամիության ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն մեղմել այդ ճնշումները։

«ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն թեթևացնել ճնշումը։ Ակնկալում եմ շատ շուտով կրկին այցելել Հայաստան»,- գրել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով