#առողջություն Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցը գրեթե կրկնապատկ…

#առողջություն
💊 Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցը գրեթե կրկնապատկել է հիվանդների կյանքի տևողությունը
«Դարաքսոնրասիբ» փորձարարական դեղամիջոցի կլինիկական փորձարկումները մասնագետները գնահատում են որպես բեկումնային առաջընթաց ուռուցքաբանության ոլորտում։
500 հիվանդի մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը մոտ 60%-ով նվազեցնում է մահվան ռիսկը և կյանքի միջին տևողությունը 7 ամսից հասցնում է շուրջ 14 ամսվա։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է ամենամահացու և հաճախ ուշ ախտորոշվող քաղցկեղներից մեկը, իսկ նոր դեղամիջոցը առաջիններից է, որը հաջողությամբ թիրախավորում է հիվանդության հիմնական գենետիկական պատճառներից մեկը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով