Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ շրջանակների կող…

Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ շրջանակների կողմից տարածված տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը։ 

«Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։
Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է»,– նշված է նախարարության հերքման տեքստում։ 

Նախարարությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով