Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախա…

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Կրթություն խաղաղության համար» բանաձևը, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետությունը։ Այս նախաձեռնության միջոցով ՀՀ-ն վերահաստատում է, որ կրթությունը մեր ռազմավարական առաջնահերթությունն է և խաղաղության կառուցման կարևորագույն հենասյունը»,-գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանն իր գրառման մեջ նաև շնորհակալություն է հայտնել այն պետություններին, որոնք աջակցել են Հայաստանի նախաձեռնությանը և համահեղինակել են բանաձևը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով