«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելո…

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ այդ անձինք են Հայկ Ավագյանը, Սասուն Բադոյանը, Արթուր Աբրահամյանը, Վահե Թավաքալյանը, Վահե Եղիազարյանը, Աշոտ Սահակյանը։
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնանարավել է ՆԳՆ ոստիկանությանը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով