ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ այսօր և վաղն իրականացնելու է լայնածավա…

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը։  
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։
«Վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղը Հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։  
Հաշվի առնելով ընտրակաշառք տված և ստացած անձանց վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տվյալների առկայությունը և խուզարկությունների արդյունքում հայտնաբերված՝ հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակները՝ Կոմիտեն զգոնության կոչ է անում և միաժամանակ հորդորում գիտակցել պատասխանատվության անխուսափելիությունն ու վերջնականապես մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով