Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Ժամը 08։00-ին Հանրապետության …

🗳 Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։
🕗 Ժամը 08։00-ին Հանրապետության ողջ տարածքում տեղամասերը կբացվեն 2 մլն 485 հազար 851 ընտրողների առաջ․ թե նրանցից քանիսը կմասնակցի քվեարկությանը, կիմանանք դրա ավարտից հետո։
📈 Իսկ մինչ այդ Infocom-ն, ի թիվս այլնի, ձեզ պարբերաբար կներկայացնի մասնակցության ընթացիկ ցուցանիշները եւ նախնական արդյունքները։
📃 Այս տարվա ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։
Երբ ընտրատեղամասում ձեզ տրամադրեն 18 քվեաթերթիկ, եւ դրանցում 13 համարը բացակայի, չզարմանաք․ այդ համարի տակ եղած «Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել։
📌 Քվեարկությունը կավարտվի 20:00-ին։
📱 Հետեւեք մեր armVote ալիքին՝ բացառապես ընտրությունների ընթացքին հետեւելու համար, ինչպես նաեւ մեր մյուս հարթակներին՝ բաց չթողնելու օրվա զարգացումներն ու ստանալու ստուգված տեղեկություններ. մենք ողջ օրվա ընթացքում աշխատելու ենք ձեզ համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով