Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։
Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ից և կշարունակվի մինչև 20։00-ն, որին կհաջորդի ձայների հաշվարկը։
Համաձայն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 մարդ։
Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ ըստ քվեաթերթիկների համարների.
1. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2. «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
3. ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
5. «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
6. «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
7. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
8. «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
9. «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
10. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
11. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
12. ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
13. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
14. ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
15. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
16. ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
17. «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
18. «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր նաև «Ալյանս» կուսակցությունը, կուսակցության քվեաթերթիկի համարը 13-ն էր, սակայն հետագայում կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով չեղարկել իր գրանցումը, ԿԸՀ-ն բավարարել էր կուսակցության դիմումը։

Թողնել պատասխան