Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են Այսօր՝ հունիսի 7-ին Հայաստանում Ազ…

🗳️ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են 
Այսօր՝ հունիսի 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են։ Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 2005 ընտրական տեղամասերը։ Ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն։
🔻Ազգային ժողովում հայտնվելու և գալիք հինգ տարիներին Հայաստանի կառավարումը ստանձնելու համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և երկու դաշինք։ Ի սկզբանե ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն «Ալյանս» կուսակցությունը(13րդ համար) մայիսի 25-ին դուրս եկավ ընտրապայքարից, այնպես որ չզարմանաք, երբ ձեզ 13րդ համարի քվեաթերթիկը չտան:
❗️«Հետքն» ամբողջ օրվա ընթացքում հետևելու է ընտրություններին՝ ներկայացնելով դրանց ընթացքը։ 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով