Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ այս պահին Եվրոպական միությանն անդամակցության հանրաքվեի հարց օրակարգում չկա։
«Քանի դեռ համատեղելի են երկու կազմակերպությունների՝ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները, մենք շարունակելու ենք այս օրակարգը։ Անհամատեղելի է երկու կազմակերպություններին անդամակցելը, սակայն այն մակարդակի հարաբերությունները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ի հետ՝ որպես անդամ պետություն, և այն հարաբերությունները, որ այսօր ունենք ԵՄ-ի հետ, համոզված ենք՝ համատեղելի են»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել նաև Ռուսաստանի Դաշնության հետ՝ առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով։
«Ընտրություններից հետո էմոցիաները կհանդարտվեն, և հանգիստ պայմաններում հնարավոր կլինի քննարկել ու լուծումներ գտնել։ Գիտեք, որ ԵՄ-ն պատրաստակամ է հայկական ապրանքների համար նոր հնարավորություններ ստեղծել, և մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- նշել է ԱԽ քարտուղարը։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի առջև ոչ բնական ձևով առաջացող խնդիրները լուծում կստանան։
Թողնել պատասխան