Այս մասին Արայիկ Հարությունյանը նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբում հրավիրված ասուլիսի ընթացքում։
«Արձանագրում ենք նաև, որ որոշ գործընկերներ, որոշ լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ և գիտենք նաև դրա նպատակները, բայց ակնհայտ է, որ ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չէ, և բոլոր այն դեպքերում, որտեղ փաստերը կան թե՛ մենք, թե՛ իրավապահներն արձագանքում ենք դրան»,-հավաստիացրեց Հարությունյանը։
Նա նաև շեշտեց, որ իրավական առումով արդեն մի քանի գործընթաց է սկսվել ընտրությունների լռության օրվա և քարոզչության արգելքների հետ կապված խախտումների վերաբերյալ։
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։
Թողնել պատասխան