«Տեխնիկական խնդիր է եղել»․ Արթուր Օսիպյանը չունի ՀՀ քաղաքացիություն, հետևաբար՝ ը…

«Տեխնիկական խնդիր է եղել»․ Արթուր Օսիպյանը չունի ՀՀ քաղաքացիություն, հետևաբար՝ ընտրելու իրավունք
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արթուր Օսիպյանն այսօր մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և քվեարկել։ «Հետքը» արձանագրել է նրա մասնակցությունը եւ կարճ զրույց ունեցել։
❗️Ավելի ուշ Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանից տեղեկացել ենք, որ Արթուր Օսիպյանը չունի ՀՀ քաղաքացիություն։ 
Թե ինչպես են Արթուր Օսիպյանի տվյալները հայտնվել ընտրողների ցուցակում և փոխանցվել  «Նուբարաշեն» ՔԿՀ, եթե չունի ՀՀ քաղաքացիություն, փորձել ենք պարզել ԿԸՀ մամլո խոսնակ Սեդա Ղուկասյանից։ 
🗣 Նրա խոսքով, ընտրական ցուցակները կազմում է ոչ թե ԿԸՀ-ն, այլ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, հետեւաբար հարցը ԿԸՀ լիազորությունների տիրույթում չէ։
ՔԿՀ ընտրողների ցուցակները ԿԸՀ-ին ուղարկում է Արդարադատության նախարարությունը։ Վերջինս այդ ցուցակները ստանում է համապատասխան քրեակատարողական հիմնարկներից։
«Արթուր Օսիպյանի քվեարկելու հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որի վերաբերյալ մենք արդեն գրություն ենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- «Հետքին» հայտնեց Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Քիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը Արդեն 21 օր Օսիպյանը հացադուլի մեջ է։  Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չթույլատրեցին նրան այլ հարցեր տալ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով