Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյա…

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։
Ինգա Ռուգինիենեն շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
Լիտվայի վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտվել է ժողովրդավարական արժեքների, տարածաշրջանային կայունության և եվրոպական ապագայի օգտին։

«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը և ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն»,-գրել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով