Եվրոպական խորհրդարանի նախագահության անդամ Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշ…

Եվրոպական խորհրդարանի նախագահության անդամ Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ։
«Այս արդյունքները դիտարկվում են որպես Հայաստանի  եվրոպական ուղու աջակցության արտահայտություն։ Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և հարևանների հետ հարաբերությունների բարելավումը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է  նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով