❗️Իվետա Տոնոյանի հրապարակած քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք, բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։ Այս մասին գրել է ՔՊ կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։
🗣 «Մասնավորապես, 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց, Հայաստան դաշինքի 63-ը՝ ՔՊ-ի դիմաց։
🔸 Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ-ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։
🔸 Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով»,- նշել է նա։
📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան 🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր…
Թողնել պատասխան