Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քա…

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել։
Նախագահ Փեզեշքիանը բարձր է գնահատել ընտրությունների հաջող անցկացումը և հայ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի Կառավարությանը ցուցաբերած նոր աջակցությունը որակել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն վարելու նրա ցանկության նշան։
Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների դրական և դինամիկ միտումը կամրապնդվի երկու հարևան երկրների միջև ավելի լայն և կառուցողական համագործակցության միջոցով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով