Հիշու՞մ եք, թե ոնց «Պատիվ ունեմ»-ից մի քանի պատգամավոր Սերժ Սարգսյանի ցուցումով …

Հիշու՞մ եք, թե ոնց «Պատիվ ունեմ»-ից մի քանի պատգամավոր Սերժ Սարգսյանի ցուցումով գնացին ու ՔՊ-ի առաջադրած թեկնածու Հայկ Գրիգորյանին թաքուն ընտրեցին ԲԴԽ անդամ, ինչ է թե նա ՔԿ նախագահ եղած ժամանակ լավություն էր արել Ազատիչին կամ նման մի բան: Ու որ հարցնում էինք` չգիտեին ինչ պատասխան տային ՀՀԿ-ական «պատվախնդիրները»:
Այ նույն կերպ հիմա է լինելու «Ուժեղ Հայաստանի», չի բացառվում` նաև «Հայաստան» դաշինքի հետ, որ մանդատները վերցնեն ու գնան ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու: Վախենում եք նոր գեղամնազարյաններ չգտնվե՞ն իրենց շարքերում կամ մի նոր Ազատիչ չհայտնվի՞ ու թիմից մի քանիսին «հորդորի» փակ քվեարկություններում ՔՊ-ին աջակցել, որովհետև էդ մարդը, ասենք, բանտում եղած ժամանակ էլ իրեն է աջակցել:
Սա դեռ մի փոքր մասն է էն գործարքների, որ կարող ենք պատկերացնել առաջիկա 5 տարվա համար…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով