Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի ևս մեկ տարանցիկ բեռնափո…

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի ևս մեկ տարանցիկ բեռնափոխադրում՝ երկաթուղու միջոցով։ 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը,  «Բիլաջարի» կայարանից հուլիսի 9-ին կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով և 6 վագոն անթրացիտ (ածխի տեսակ)՝ 414 տոննա ընդհանուր քաշով։
Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով