Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն` վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին ժամը 11։00-ին։
Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ նշելով, որ թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։
Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։

«Ստացվել են ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու»,– ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան