🇦🇿🇬🇪 Ստամբուլում նախօրեին հանդիպել են նաև Ադրբեջանի և Վրադտանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին։
🔸 Նախարարները նշել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի՝ տարածաշրջանային, գլոբալ նշանակությունը, ներառյալ Հարավային գազային միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Միջին միջանցքը:
🔸 Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի և Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության ապահովումը, ընդգծել են՝ Եվրոպան և Ասիան կապող կարևոր միջանցքի կարգավիճակում Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությունը։
📌 Նշենք՝ Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ |azatutyun.am|
Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Ստամբուլում։
Թողնել պատասխան