Եթե լինեի ընտրություններում 0,02% ձայն հավաքած, կամ խայտառակվելու վախից առհասարա…

Եթե լինեի ընտրություններում 0,02% ձայն հավաքած, կամ խայտառակվելու վախից առհասարակ չմասնակցած ուժի ներկայացուցիչ, հիմա հաստատ ինձ կպատռեի, որ շեմը հաղթահարած ուժերը չպետք է մանդատ վերցնեն։
Մոտակա տարիներին տեսական ցնցումների, վերադասավորումների դեպքում դա հնարավորություն կտար բոլորի հետ հավասար հնարավորություններով հավակնել ենթադրյալ իշխանության մասնաբաժնին։ Մյուս կողմից դա հերթական առիթը կլիներ թիրախավորելու ավելի ունակ «մրցակիցներին» մոգոնելով ինչ-որ հեքիաթներ, թե այդ քայլից որևէ կերպ կարող է կախված լինել իշխանափոխությունը։
Բայց քանի որ ես առհասարակ որևէ քաղաքական ուժի անդամ կամ ադեպտ չեմ, ապա ինձ բացարձակ մեկ է մանդատները կվերցնեն, թե չեն վերցնի։ Չեմ էլ պատկերացնում, որ տեխնիկապես հնարավոր կլինի իրագործել չվերցնելու ցանկությունը:
Փաստաբան Երվանդ Վարոսյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով