❗️ Հացադուլի մեջ գտնվող արցախցի Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արտուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։
📣 «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը հաստատել է, որ Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չհայտնեց նրա առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է։ |hetq.am|
🗳 Նուբարաշեն ՔԿՀ-ում քվեարկել է արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանը։ 💬 Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չեն թույլատրել նրան այլ հարցեր տալ։ |hetq.am| Լուսանկարում՝ Արտուր Օսիպյանը, «Հետք»
Թողնել պատասխան