Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ …

📌 Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։
Քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Գ.-ն տեղեկացված է եղել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանը գույքի նկատմամբ արգելանք է կիրառել և արգելել դրա տնօրինման հետ կապված գործողությունները։
Ըստ Դատախազության՝ չնայած դրան, Կ. Գ.-ն կազմակերպել է բնակելի տան արտաքին, ներքին և նկուղային պատերի վնասումը, այդ թվում՝ սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով