🇦🇲 «Հայաստան» դաշինքը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանվել է 2 մասի
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդն ավելի շատ հակված է չվերցնել պատգամավորական մանդատները՝ ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման արդյունքների համար թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» վրա։ Միաժամանակ, վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել, քանի որ, ինչպես հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասնական դիրքորոշում կձևավորեն։
Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել քաղաքական դաշտի նոր խաղացողը՝ «Ուժեղ Հայաստանը»։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ այս պահը կուսակցության թիմի անդամները չեն հանդիպել առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Թիմի մի մասը` հիմնականում անցողիկ տեղերում գտնվողները ցանկանում են վերցնել մանդատներն ու գնալ ԱԺ, թիմի մյուս մասը դեմ է դրան:
@armgeopolitic

Թողնել պատասխան