ՀԱՊԿ-ը կդիտարկի, անդամավճարի պարտքի պատճառով, ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հա…

ՀԱՊԿ-ը կդիտարկի, անդամավճարի պարտքի պատճառով, ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը. Լավրով
ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով: TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև Հայաստանի հնարավոր ընտրության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է շուտափույթ ընտրություն կատարի, քանի որ հարցը արդեն սուր է դրված։

«Հայաստանում արդեն ընդունել են Եվրամիությանն անդամակցության օրենք, այդ իսկ պատճառով հարցը սուր է դրված»

,- նշել է նա։ Վերջինս նաև հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության անդամների խոսքերն այն մասին, որ Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը «պետք է բավականին օպերատիվ որոշել»։

«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է իրագործել Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու մասին օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միավորումները, փոխադարձաբար բացառում են միմյանց»

,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով