Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանն՝ անդրադառնալով «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին։
«Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ հանրային ճանաչումից։ Հենց այդ պատճառով էլ տարօրինակ է «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի շուրջ ստեղծված աղմուկն ու թեման քաղաքականացնելու փորձերը։
Քաղաքապետարանի արձագանքը պայմանավորված է եղել բացառապես օրենքի պահանջներով։ Տվյալ գովազդային տարրի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն չի ստացվել, հետևաբար, արձանագրվել է ընթացակարգային խախտում։
Ընդ որում՝ խոսքը մի տնտեսվարողի մասին է, որը քաջատեղյակ է գործող կարգավորումներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ առանց թույլտվության տեղադրվում են տարրեր, և քաղաքապետարանի մասնագետները կապ են հաստատում և ներկայացնում անհրաժեշտ ընթացակարգերը»,– ասված է խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան