Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպ…

⚖️ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել։

🔸 Սամվել Կարապետյանի դեմ հայցի առիթ է դարձել 2026թ. մայիսի 25-ի հարցազրույցը, որում Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Փաշինյանը հայտնում է, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտություն է, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
🔸 «Ուժեղ Հայաստան»-ի դեմ հայցադիմումի համաձայն էլ՝ 2026թ. մայիսի 27-ին կուսակցությունը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300 000 ադրբեջանցի։ Փաշինյանը նշել է, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով